060 272222
Հուլիս 29, 2019

Telcell-ը SAS Food Court-ում ներդրել է պատվերի ու վճարման նոր գործիք

 

«Թել-Սել» ընկերությունը և «ՍԱՍ գրուպ» հոլդինգը ներկայացնում են բարձրտեխնոլոգիական նոր պրոդուկտ՝ հնարավորություն տալով SAS Food Court-ում ուտեստ պատվիրել և վճարել հատուկ տերմինալներով:

Ծառայությունը հնարավորություն է տալիս ուտեստը պատվիրել՝ առանց հերթում սպասելու: Տերմինալի էկրանին մուտքագրելով ուտեստի ցանկալի տարբերակը՝ նախընտրելի բաղադրամասերով, այն անմիջապես պատվիրակվում է խոհարարին: Պատվերի կարգավիճակը տեսանելի է հատուկ էկրանին, իսկ պատրաստ լինելու մասին տեղեկացվում է պատվիրելիս մուտքագրած հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ:

Պատվերի համար հնարավոր է վճարել բանկային քարտով կամ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով:

«Telcell-ը շարունակում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ժամանակակից ձեռքբերումները հայաստանյան շուկայում ներդնելու և մեր հայրենակիցներին հասանելիություն ապահովելու իր քաղաքականությունը: Մենք հնարավորություն ենք ընձեռում արագության այս դարին համաքայլ ընթանալ: Այդ է վկայում նաև Telcell-ի նոր պրոդուկտի կարգախոսը՝ «Արագ, հարմար, արտահերթ»:  Նոր ծառայությունը թույլ է տալիս ոչ միայն արտահերթ պատվեր ձևակերպել, այլև վճարել շատ արագ՝ Telcell Wallet-ի միջոցով: Գործընթացն իրապես շատ կարճատև է ու հարմարավետ: Մենք ուրախ ենք, որ հայաստանյան շուկայում առաջինն ենք ներդնում այս տեխնոլոգիան, և վստահ ենք, որ այն գոհունակությամբ կընդունվի»,- ասում է «Թել-Սել» ՓԲԸ ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը:

«Մենք առաջնորդվում ենք սպասարկման ու ծառայությունների մատուցման որակի բարձր չափանիշներով, և Telcell-ի հետ համագործակցությունն ուղղված է հաճախորդների համար առավել հարմարավետ և ժամանակակից միջավայրի  ապահովմանը: SAS Food Court-ում հատուկ տերմինալների միջոցով ուտեստ պատվիրելն ու վճարելը ավելի արագ և արդյունավետ է դարձնում ինչպես վճարման, այնպես էլ սպասարկման գործընթացը: Մեզ համար նման ժամանակակից լուծումները մեկ գերնպատակ են հետապնդում՝ ապահովել մաքսիմալ որակ և հարմարավետություն մեր հաճախորդների համար: Գործընթացը լիովին վերահսկելի և վստահելի է, ինչի շնորհիվ ապահովվում է հաճախորդի գոհունակությունը: Իսկ դա մեզ համար չափազանց կարևոր է»,- նշում է «ՍԱՍ գրուպ» ընկերության գործառնական տնօրեն Սամվել Մանուկյանը:

 

Բոլոր նորությունները
//