060 272222
Դեկտեմբեր 24, 2021

Խաղեր, անսահմանափակ նվերներ և ակցիաներ՝ Telcell-ի BON Christmas Market տաղավարում

 

«Արի BON Christmas Market տաղավար՝ խաղանք «Հաղթի՛ր մեկ րոպեում» խաղը». Telcell-ի այս առաջարկն Ամանորի ամենամեծ ցուցահանդես-վաճառքի շրջանակներում այս օրերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր է կանչում բազմաթիվ մարդկանց։ Այս պահին սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում են բոլոր ակցիաներն ու անակնկալ նվերները, որոնք Telcell-ը պատրաստել է Big Christmas Market-ի այցելուների և Telcell Wallet հավելվածի օգտատերերի համար։ Ընկերությունը նաև միջոցառման գլխավոր ֆինտեխ հովանավորն է։

 

Մենք էլ որոշեցինք այցելել տոնավաճառ, փոխանակել մեր կուտակած BON-երը խաղին մասնակցության կտրոնով ու ստանալ բազմաթիվ նվերներից մեկը։

 

Համալիրի նախասրահի հենց սկզբնամասում՝ աջ կողմում, տեղակայված է Telcell-ի ընդարձակ, լուսավոր ու տոնական տաղավարը, որը միանգամից գրավում է այցելուների ուշադրությունը։ Մուտքի մոտ էլ բոլորին դիմավորում են ընկերության սիրալիր աշխատակիցները, տրամադրում Telcell Wallet հավելվածը ներբեռնելու QR կոդերով թռուցիկներ և պատմում BON Christmas Market-ի, ակցիաների ու նվերների մասին։ Ի դեպ, Telcell-ի աշխատակիցները տոնավաճառի ամբողջ տարածքում միանգամից աչքի են ընկնում իրենց բրենդավորված հագուստներով, և նրանց գտնելն այնքան էլ դժվար չէ։

 

Խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն էին վկայում վաղ առավոտից տաղավարի մոտ հավաքված մեծաթիվ մարդիկ, որոնք անհամբեր սպասում էին խաղին մասնակցելու իրենց հերթին։ Մինչ ինքներս էլ հնարավորություն կունենայինք խաղալ, որոշեցինք շրջել տոնավաճառի մյուս տաղավարներով, որտեղ ներկայացված են Telcell-ի գործընկեր կազմակերպությունները։ Նրանց նույնպես կարելի է հեշտությամբ գտնել տարածքում, քանի որ ունեն բրենդավորված ցուցանակներ։ Պարզեցինք նաև, որ բոլոր այդ վաճառակետերում յուրաքանչյուր 5000 դրամ և ավելի միանվագ գնում կատարելու և Telcell Wallet-ով վճարելու դեպքում հնարավորություն ենք ստանում մասնակցել տոնական խաղարկությանը։ Այն անցկացվելու է դեկտեմբերի 26-ին, ժամը 16:00-ին՝ BON Christmas Market տաղավարում, և ուղիղ հեռարձակմամբ՝ Telcell, BON Market ֆեյսբուքյան էջերում. խաղարկվելու են iPhone 13, Apple Watch 7, Air Pods 3։

 

Ավելին՝ տոնավաճառի բոլոր այն տաղավարներում, որտեղ կգտնեք Scan and Pay հատուկ ցուցանակներ, կարող եք վճարումներ կատարել Telcell Wallet-ի միջոցով՝ կուտակելով 3 անգամ շատ BON-եր, և BON Christmas Market տաղավարում հազարավոր նվերներից ընտրել ու փոխանակել BON-երով:

Նախաձեռնության հեղինակները մեր զրույցներում նկատում էին, որ սա բազմաթիվ հաճախորդներ է գրավում ոչ միայն իրենց ընկերության, այլև գործընկեր բոլոր կազմակերպությունների համար։ Շատ բիզնեսներ արդեն չեն էլ սպասում, որ Telcell-ը հանդես կգա համագործակցության առաջարկով, իրենք են դիմում՝ նախաձեռնությանը միանալու։ Այդպիսով՝ տոնավաճառին այժմ ներկայացված է Telcell-ի ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն, որոնք ակնթարթային ինտեգրում են իրականացրել Telcell Business հավելվածի օգնությամբ և QR-ով անկանխիկ վճարումներ են ընդունում Telcell Wallet-ով։


Վերադառնալով BON Christmas Market-ի տաղավար՝ շարունակեցինք հետևել, թե ինչպես են մարդիկ՝ մեծից փոքր, ձեռք բերում
 «Հաղթի՛ր մեկ րոպեում» խաղին մասնակցության տոմսերը, խաղում ու մեկը մյուսի ետևից ստանում Mi band 6 Smart watch, Powerbank, անլար ականջակալներ, համակարգչի մկնիկներ, հուդիներ, շոկոլադի արկղիկներ և այլ նվերներ, այդ թվում՝ որոշակի քանակով BON-եր, որոնք տեղում կարելի է փոխանակել BON Market-ում ներկայացված համապատասխան ապրանքներից որևէ մեկով։ Կարևորն այն է, որ խաղի մասնակիցներից և ոչ ոք առանց նվերի չի հեռանում. անակնկալների են արժանանում բոլորը։

 

Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր այս նախաձեռնություններով ցանկանում են հաճելի անակնկալներ մատուցել իրենց օգտատերերին, ընդլայնել նրանց շրջանակը, ձեռք բերել նոր գործընկերներ և միասին ավելի լավ տրամադրությամբ ու թարմ մտքերով դիմավորել Նոր տարին։ Նրա խոսքով՝ հետագայում էլ շարունակելու են լինել հետաքրքիր ու ինքնատիպ միջոցառումների կողքին՝ որպես գործընկեր, միաժամանակ հանդես են գալու նոր ծրագրերով, անակնկալներով ու նորարար գաղափարներով։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի (Bravo.am)
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի (Bravo.am)

 

 

Բոլոր նորությունները
//