«Թել-Սել» ԲԲԸ-ն Ամանորյա կորպորատիվ միջոցառման կազմակերպման նպատակով հայտարարում է մրցույթ։
Մրցույթի մասնակցության համար ներկայացվող պահանջները ներկայացված են կից տեխնիկական պահանջներ փաստաթղթում։
Մրցույթի մասնակցության հայտի ներկայացման պայմաններն են՝
Հայտերը ներկայացվում են փակ ծրարով, որը պետք է կնքված լինի մասնակցի կողմից և պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), «չբացել մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը» բառերը, մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
Հայտերը ներկայացվում են ք․ Երևան, Հակոբ Հակոբյան 3 հասցեով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 27-ը, ժամը 18։00։
Վերջնաժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։