Telcell ինքնասպասարկման տերմինալներով կարելի է վճարներ հասցեագրել ավելի քան 450 կապի օպերատորների և զանազան այլ ծառայությունների պրովայդերների, այդ թվում՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, համացանցին հասանելիության համար, մուծել հեռուստատեսության բաժանորդավճարները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային և վիրտուալ հաշիվները, մուծել ապահովագրավճարները, կատարել պետվճարումներ, փոխհատուցել Պետռեգիստրի ծառայությունների համար, վճարել դոմենների գրանցման և հոսթինգի ծառայությունների դիմաց, իրականացնել նույնականացման քարտերի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման և այլ վճարումներ:
Մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները սահմանված են՝ մեր գործընկերների հետ համագործակցության պայմանավորվածությունների շրջանակներում: Ըստ այդմ՝ դրանք տարբերակված են:
ՀՀ և ԼՂՀ տարածքներում տերմինալների տեղակայման հասցեներ.
Մենք անընդհատ ընդլայնում ենք ծառայությունների շրջանակը,
որոնց դիմաց կարելի է վճարել մեր համակարգի միջոցով: