«Թել-Սել» ընկերությունը մշակել է Telcell վճարահաշվարկային համակարգի օգտագործմամբ ինքնասպասարկման տերմինալների միջոցով կատարված վճարումների վերաբերյալ հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման և քննության գործընթացը կարգավորող կանոնակարգ:
Հարգելի՛ հաճախորդ, Ընկերության դեմ բողոք-պահանջներ ունենալու պարագայում առաջնորդվեք սահմանված ընթացակարգով, որը հասանելի է այստեղ:
Telcell տերմինալների միջոցով վճարումներ կատարելու «Թել-Սել» ՓԲԸ հրապարակային առաջարկի մասին իրավաբանական տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով գործարքներ կատարելու «Թել-Սել» ՓԲԸ հրապարակային առաջարկը հասանելի է այստեղ, էլ. դրամապանակի բացման և նույնականացման ուղեցույցը՝ այստեղ:
Եթե Դուք ունեք վճարահաշվարկային համակարգի գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ առաջարկներ, դժգոհություններ կամ բողոքներ, կարող եք տեղեկացնել մեզ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և վճարային անդորրագրեր:
Դիմում/բողոքներն ընդունվում են «Թել-Սել» ՓԲԸ մասնաճյուղերում երկուշաբթի - շաբաթ օրերին ժամը 10:00 - 19:00:
Կարող եք նաև զանգահարել Զանգերի սպասարկման կենտրոն՝ 060 27 22 22 հեռախոսահամարով կամ դիմել էլ. փոստով` [email protected]:
Մեր աշխատակիցները Ձեզ կտան սպառիչ պատասխաններ՝ ծագած բոլոր հարցերի վերաբերյալ: Մենք միշտ ուրախ ենք լսել մեր հաճախորդներին:
«Թել-Սել» ՓԲԸ գլխավոր գրասենյակի հասցեն է` ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3, հիմնական մասնաշենք 1-ին սեկցիա, 3-րդ հարկ, աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ ժամը 09:00-18:00, ընդմիջում` 13:00-14:00:
Կանչերի կենտրոնի աշխատանքային ժամերն են. երկուշաբթի-ուրբաթ ժամը 09:00-02:00, ոչ աշխատանքային (հանգստյան և տոնական) օրերին` ժամը 09:00-22:00: