060 272222

Տեղադրել գովազդ

 

«Թել-Սելը» վճարումների ընդունման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպությունն է:

 

Telcell վճարումների ընդունման կետերի միջոցով և ինքնասպասարկման տերմինալներով կարելի է վճարներ հասցեագրել ավելի քան 450 կապի օպերատորների և զանազան այլ ծառայությունների պրովայդերների, այդ թվում՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, համացանցին հասանելիության համար, մուծել հեռուստատեսության բաժանորդավճարները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային և վիրտուալ հաշիվները, մուծել ապահովագրավճարները, փոխհատուցել Պետռեգիստրի ծառայությունների համար, վճարել դոմենների գրանցման և հոսթինգի ծառայությունների դիմաց, իրականացնել նույնականացման քարտերի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման և այլ վճարումներ: Մենք անընդհատ ընդլայնում ենք այն ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարել մեր համակարգի միջոցով:

 

«Թել-Սելի» դինամիկ աճը պայմանավորված է վճարումների ընդունման կետերի և տերմինալային ցանցի մշտապես ընդլայնմամբ, ընկերության մասնագետների արհեստավարժ աշխատանքով և սարքավորումների ու ծրագրային ապահովման պարբերաբար կատարելագործմամբ:

 

Մեր տերմինալները տեղադրված են Երևանի և հանրապետության մարզերի ամենաբանուկ հատվածներում, հասարակական վայրերում. առևտրային մեծ ցանցերի սրահներ, շուկաների տարածքներ, առևտրի կենտրոններ, մթերային խանութներ, Մետրոպոլիտեն, խոշոր ընկերությունների և բանկերի գրասենյակներ, բուհեր, բժշկական հաստատություններ, հանգստյան գոտիներ ու զվարճանքի վայրեր և այլն: Telcell համակարգը հասանելի է նաև Արցախի Հանրապետությունում: Տերմինալները հագեցած են հակավանդալային սենսորային էկրանով՝ գունեղ, ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյսով:

 

Դուք կարող եք Ձեր բիզնեսը գովազդել Telcell համակարգի տերմինալների միջոցով:

 Գովազդային հնարավորություններն են.

  • գովազդային հոլովակի տեղադրում տերմինալի գլխավոր էջին,
  • տեղեկատվական հոլովակ տերմինալի ամբողջ էկրանին՝ գումարի մուտքագրումից հետո, նախքան անդորրագիր տրամադրելը,
  • տերմինալի գլխավոր էջին ընկերության տարբերանշանով ստեղնի տեղադրում,
  • գովազդային վահանակ բոլոր օպերատորներին վճարում կատարելիս՝ նախքան տվյալների ներբեռնումը,
  • գովազդային պիտակների տեղադրում տերմինալի պատյանին,
  • գովազդ տերմինալների վրա տեղակայված վահանակներին,
  • ընկերության տարբերանշանի տպագրում տերմինալով վճարումը հաստատող անդորրագրի դարձերեսին:

     
//